Codeex

Էլեկտրական մեքենաներ Հայաստանում․ միտումներ, մոդելներ և հնարավորություններ

Էլեկտրական մեքենաները Հայաստանում դառնում են ավելի պահանջված․ պարզե՛ք՝ որտեղ գնել, որ մոդելներն են առաջատար և ինչպես է Edrive-ն աջակցում շուկայի աճին։
Edrive - Platform for Electric Cars in Armenia
Elektrakan meqenaner

Էլեկտրական մեքենաների ոլորտը և միտումները Հայաստանում

Էլեկտրական մեքենաները Հայաստանում դառնում են ավելի ու ավելի տարածված։ Եթե տարիներ առաջ նախկինում էլեկտրական մեքենա Հայաստանում հազվադեպ էր հանդիպում ճանապարհներին, ապա այսօր ցանկացած պահի կարելի է նկատել առնվազն մեկ էլեկտրական մեքենա Երևանում։ Հիմնական շարժիչ ուժերն են՝ կայունության համաշխարհային միտումները, վառելիքի բարձրացող գները և սպառողների գիտակցված ընտրությունը հանուն ավելի մաքուր շրջակա միջավայրի։

Էլեկտրական մեքենաների աճը Հայաստանում

Վերջին տարիներին Հայաստանում էլեկտրական մեքենաների թեման դարձել է լայն քննարկման առարկա։ Կառավարության քաղաքականությունը՝ մաքսատուրքերի արտոնություններն ու երկարաժամկետ խնայողությունները, էլ ավելի գրավիչ են դարձրել էլեկտրական մեքենաների գնումը։

Այսօր արդեն հազարավոր էլեկտրական մեքենաներ Հայաստանում իրականություն են, այլ ոչ թե հեռավոր տեսլական։

Elektrakan avtomeqena

Հիմնական ընկերություններ․ BYD Հայաստան, Tesla և այլ բրենդեր

Հայաստանում էլեկտրական մեքենաների շուկայի ամենակարևոր դերակատարներից մեկը BYD Հայաստան է։ BYD մոդելները հայտնի են մատչելիությամբ, որակով և առաջադեմ մարտկոցային տեխնոլոգիաներով։ Որոշ գնորդներ ընտրում են կոմպակտ Dolphin-ը, իսկ մյուսները՝ շքեղ Han EV-ն։

Բացի BYD-ից, Հայաստանում աճող պահանջարկ ունեն նաև Tesla-ն, Nissan Leaf-ը, Hyundai-ն և Volkswagen-ը՝ ապահովելով որակ և երկարակեցություն։

Հնարավորություններ գնորդների և ավտոարտադրության ոլորտի համար

Էլեկտրական մեքենա գնելով՝ գնորդները ստանում են մի շարք առավելություններ

  • երկարաժամկետ ցածր ծախսեր
  • քիչ սպասարկման անհրաժեշտություն
  • էկոլոգիապես մաքուր ներդրում ապագայի համար

 

Դիլերների համար Հայաստանում էլեկտրական մեքենաների աճը նոր եկամուտների հնարավորություն է․ նրանք ընդլայնում են իրենց տեսականին էլեկտրական մեքենաներով, տեղադրում են տնային լիցքավորման կայաններ և առաջարկում մասնագիտացված սպասարկում։

Elektrakan meqena hayastan

Edrive-ի դերը EV ոլորտի զարգացման մեջ

Այս զարգացող էկոհամակարգին աջակցելու համար «Codeex» ընկերությունը ստեղծել է Edrive հարթակը՝ հատուկ էլեկտրական մեքենաների համար Հայաստանում։
Edrive-ն ապահովում է

  • Էլեկտրական մեքենաների հայտարարությունների դիտում և համեմատություն
  • Վստահելի դիլերների և սպասարկման կենտրոնների որոնում
  • Տեղեկություն էլեկտրական մեքենաների գնման և սպասարկման մասին, ներառյալ BYD, Tesla, Hyundai և այլ բրենդեր
  • Օգտակար տեղեկատվություն, այն մասին, թե ինչ իմանալ էլեկտրական մեքենա գնելուց առաջ և հետո

Եթե փնտրում եք լավագույն էլեկտրական մեքենան Հայաստանում կամ դիլեր եք ու ցանկանում եք ավելի մեծ տեսանելիություն, ապա կարող եք օգտվել Edrive-ից։

Ավելին Edrive-ի մասին >>

Եզրակացություն

Աճող տեղեկացվածության, ավելի լավ ենթակառուցվածքների և մատչելիության շնորհիվ էլեկտրական մեքենաները Հայաստանում այլևս իրականություն են։ BYD Հայաստան-ը, Tesla-ն և այլ բրենդեր ու ընկերություններ խթանում են ոլորտի զարգացումը, իսկ Edrive-ը դարձնում է այն ավելի հասանելի և թափանցիկ։

Elektrakan meqenaner hayastan